Այս պահին քաղաքացիների փոքր-ինչ կուտակում է տեղի ունենում Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ոստիկանական ուժեր կան: Նախ, ոստիկանները կանգնեցրին մի մեքենայի՝ ասելով՝ իրավախախտում է տեղի ունեցել, քանի որ վարորդն այն վարել է բաց բեռնախցիկով, որում երկու տղա էին նստած: Նրանց, որոնցից մեկի անունն է Ջիվան Մարտիրոսյան, ոստիկանները նստեցրին իրենց ծառայողական մեքենաներն ու տարան մոտակա բաժիններ:
Եվս մեկ երիտասարդ բերման ենթարկվեց: Ձեռքից քաշելով՝ ոստիկանները նրան դուրս բերին մեքենայից: Մեքենայի ուղեւորներից մի աղջիկ հայտարարեց, որ իրենք Հանրապետության հրապարակի հանրահավաքից էին վերադառնում: Նա պահանջեց իրեն բացատրել, թե ուր են իր ընկերները, սակայն ոստիկանները բացատրություն չտվեցին՝ ասելով, որ ճանապարհային երթեւեկության կանոններ են խախտվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ