Նորվեգիայում բնակվող մեր շուրջ 40 հայրենակիցներ այսօր Օսլոյում այցելել են Ֆրիտյոֆ Նանսենի գերեզման՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Օսլոյաբնակ Կայծակ Դեմիրճյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց. «Նորվեգիայի տարբեր քաղաքներում բնակվող հայերն այսօր Օսլոյում հարգեցին 1915 թվականին մեկուկես միլիոն նահատակների հիշատակը, քանի որ ապրիլի 24-ը Նորվեգիայում աշխատանքային օր է եւ նրանք այդ օրը զբաղված են լինելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ