Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չունեմ մրցանակ, որ ետ տամ իմ մրցանակը». շոուբիզնեսի աստղերը Հանրապետության հրապարակում են

Ապրիլ 22,2018 22:25

Հանրապետության հրապարակում դեռ շարունակվում է վերջին օրերի թերեւս ամենամարդաշատ հանրահավաքը: Քիչ առաջ ելույթ էին ունենում շոուբիզնեսի ներկայացուցիչները: Հովհաննես Ազոյանն իր ելույթում կոչ արեց՝ ավելի քաղաքակիրթ լինել, քան նախորդ վայրկյանին էինք, քանի որ պայքարը հենց դրա համար է:

Դերասանուհի Աննա Գրիգորյանի 16 տարեկան եղբայրն օրեր շարունակ մասնակցել է հանրահավաքներին, ինքն այսօր առաջին անգամ էր մասնակցում: Ասաց՝ եկել է, որ իրեն ճանաչողները տեսնեն իր համարձակությունը եւ միանան բողոքի ակցիային: Նաեւ հավելեց. «Ես չունեմ մրցանակ, որ ետ տամ իմ մրցանակը… հոգնել եմ արդեն, իրանք (նկատի ունի իշխանություններին-Ն. Գ.) մտածում են՝ ինչ ուզեն՝ կարան անեն մեր հետ: Հայաստանում չկա միջին խավ, Հայաստանում աղքատություն է կամ իրանք շատ հարուստ են. չպիտի դա լինի, մենք պիտի լինեք այն միջին խավը, որը ուզում է ուղղակի ապրել, ուզում է գնալ աշխատանքի եւ գալ իր երեխային պահել: Մի վախեցեք, բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են ինչ-որ բան կարող են կորցնել՝ մենք այսօր կորցնում ենք մեր հայրենիքը: Մեզ ասում են՝ սա ասաց այսպես, նա ասում է՝ այնպես…Եկեք ապացուցենք, որ մենք ենք մեր ասողը»:

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նույնպես Հանրապետության հրապարակում է. «Ես այստեղ եկել եմ անկեղծ, առանց ձեւականության: Ես ոչ մի բանի կարիք չունեմ, բայց մենակ իմ մասին չեմ մտածում, ուզում եմ, որ իմ ժողովուրդը լավ լինի»:

Հանրահավաքը վարող Ռուբեն Ռուբինյանն էլ տեղեկացրեց, որ ըստ որոշ հաշվարկների` այսօրվա հանրահավաքին մասնակցում է 160 հազար մարդ. «Էսի 7 տոկոս չի, էս ամբողջ ժողովուրդն ա, ո՞ւր ա քո 700 հազարը Սերժ»: Ըստ նույն հաշվարկների էլ հավաքը հսկող ոստիկանների թիվը 35 հազար է:

Հանրահավաքն ավարտվեց: Այս պահին շոուբիզնեսի աստղերը փոքրիկ համերգ են տալիս հրապարակում, որից հետո կազմակերպիչները կոչ արեցին՝ գնալ տուն: Վաղն առավոտյան բողոքի ակցիաները կշարունակվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30