Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները մերժեցին Զարուհի Փոստանջյանին

Ապրիլ 22,2018 21:05

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում, բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով եւ «հե-ռա-ցիր» վանկարկումներով դիմավորեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին: Զարուհի Փոստանջյանը բարձրացավ հարթակ եւ ցանկացավ ելույթ ունենալ:

Հանրահավաքը վարողները եւ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երկար ժամանակ համոզում-հորդորում-վիճում էին Զարուհի Փոստանջյանը հետ, որպեսզի հրաժարվի ելույթ ունենալու իր մտադրությունից: Աննա Հակոբյանը նրա ձեռքից պարզապես ստիպված եղավ խլել բարձրախոսը:

Սուլոցներից եւ վանկարկումներից հետո նա ստիպված եղավ իջնել հարթակից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Mher says:

    Հենց նոր միջազգային հեղինակավոր ռեյտինգային կազմակերպություններից fitch -ը և moody’s Զարուհի Փոստանջյանի ռեյտինգը իջեցրին մինչև D-ի (աղբային):

  2. Ruben says:

    «Քաղաքակիրթ» տխմարություն էր Զարուհի Փոստանջյանին ձայն չտալը:

  3. Nara says:

    Հույսով եմ որ Փաշինյանն այդպես չի մտածում, ժողովրդական շարժումը չի կարող լինել իմն ու քոնը, կամ միանում են, որ մի բանի հասնեն կամ պառակտվում են ու էս խեղճ ժողովրդին էլի հուսահատացնում!!!!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30