«Վաղ առավոտից ապակենտրոն սկզբունքով շարունակում ենք քաղաքացիական անհնազանդությունը: Ոչ ոք մեզ չի կարող սպառնալ ոչ մարտի 1-ի կրկնությամբ, ոչ մեր զինվորով ու բանակով: Հայ զինվորն իր ծնողի, քրոջ եւ եղբոր վրա չի կրակելու»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:
«Հայաստանում այլեւս արյուն չի թափվելու, մենք խաղաղ ենք, մեր նկրտումները խաղաղ են, մեր ձեռքերը պարզ են, մեր նպատակն անկասելի է»,- շարունակեց նա:
Հավաքվածները վանկարկում են՝ «հաղ-թա-նակ»:
Նա կոչ արեց վաղն առավոտից գործադուլ եւ դասադուլ անել եւ հասնել հաղթանակի: Նաեւ հավելեց՝ 22.00-ից հետո փողոցներում չմնալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ