Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ. հայտարարություն

Ապրիլ 22,2018 20:41

Հակիրճ տեղեկանք իրավախախտումների մասին

Ըստ միասնական իրավապաշտպան թեժ գծի տվյալների՝ այսօր միայն Երևան քաղաքի բաժիններ են տարվել նվազագույնը 253 մարդ: Սա վերջին 10 տարում մեկ օրում բերման ենթարկվածների թվի ռեկորդ է: Շատերին ձերբակալում են: Այս պահին ձերբակալվածների թիվը մոտ 25 է, սակայն այս թիվը արագ աճում է:

Միասնական իրավապաշտպանների թեժ գիծը շարունակում է զանգեր ստանալ բաժիններում խոշտանգման դեպքերի և մարդու իրավունքների այլ ոտնահարումների մասին:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումներում խոչընդոտվում է փաստաբանների մասնագիտական գործունեությունը: Ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքում ցուցարարների դեմ ուղղված հանցագործություններին:

Առայժմ դեռևս հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը և կարգավիճակը: Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվում և սկսել է նրա կալանավորման գործընթացը:

Միասնական իրավապաշտպան թեժ գիծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30