Հանրապետության հրապարակում սկսել է հանրահավաքը: Հրապարակում նախ բաց թողեցին աղավնիների՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ դրանք խաղաղության աղավնիներ էին:
Նա, անդրադառնալով այսօրվա բանակցություններին, ասաց, որ ամեն առավոտ տեղի են ունենալու խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններ, ինչպես Երևանում, այլ նաև Հայաստանի մյուս բնակավայրերում:
«Մենք այսօր պետք է խոստանանք, որ ամեն օր անելու ենք սա, մինչև Սերժ Սարգսյանը չընկրկի»,- ասաց նա՝ հավելելով, որ նրանք չեն կարող բռնել հավաքի ղեկավարներին, քանի որ հրապարակում գտնվողները բոլորն էլ ղեկավարներ են:
«Սադրանքներից խուսափելու համար, մենք պետք է միշտ հիշենք, որ մեր պայքարը խաղաղ է: Մենք ոչ մի դեպքում բռնությանը բռնությունով չենք պատասխանելու: Ոստիկանները կարող են մեզ ծեծել, անպատվել չենք պատասխանելու»,- հայտարարեց նա՝ նշելով, որ ամեն օր երեկոյան ժամը 10-ից հետո հավաքի մասնակիցները գնալու են տուն. «Ով, որ երեկոյան 10-ից հետո չի գնում, տուն մեր շարժման հետ կապ չունի»:
Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ այլ քաղաքական գործիչներին, որոնք ելույթ կունենան. «Եթե նրանց կոչերը կտարբերվեն մեր մարտավարությունից, քշե՛ք նրանց: Ոչ մի սանտիմետր չենք հեռանում այս մարտավարությունից, այս մարտավարության դեմ խաղ չկա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ