Վանաձորցիներն այսօր վաղ առավոտից քայլերթ են իրականացնում քաղաքի գլխավոր փողոցներում: Ժամանակ առ ժամանակ հավաքվելով Հայքի հրապարակում ակցիայի մասնակիցները բնակչությանը կոչ են անում միանալ պայքարին, տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը:
Հիշեցնենք, որ այսօր եւս ոստիկանությունը ակցիայի մի քանի մասնակիցների բերման է ենթարկել: Այս պահին քաղաքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Քիչ հետո Հայքի հրապարակում նախատեսվում է նաեւ հանրահավաք: Իսկ մինչ այդ Վանաձորի քաղաքապետարանը որոշել է նույն վայրում՝ Հայքի հրապարակում ծառատունկ իրականացնել: Աշխատանքներն անձամբ քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցներն են վերահսկում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ