Այս պահին էլ Հանրապետության հրապարակ մարդկանց հոսքը չի դադարում, Հրապարակում կանգնելու տեղ գրեթե չկա: Հոգեւորականներ ելույթ ունեցան եւ խաղաղության կոչեր արեցին, ապա աղոթք կարդացին։ Սա ցուցարարներից ոմանց դուր չեկավ։
Նրանք վրդովված ասում էին՝ մեր պատմության մեջ հոգեւորականներն են միշտ դավաճանել։
Ելույթների համար բարձրախոսեր եւ բեմ են պատրաստում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ