Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է Թբիլիսյան խճուղում և Քանաքեռում: Հեռուստատեսային աշտարակի մոտ ցույցի մասնակիցները փողոցը փակել էին երկաթյա ձողերով, անիվներով և աղբամաններով, իսկ Քանաքեռում պատնեշ էին կազմել՝ խոչընդոտելով երթևեկությունը:
Ժամանած ոստիկանության աշխատողներին հաջողվեց ճանապարհից դուրս բերել աղբը և կանոնակարգել երթևեկը: Ընդհարում տեղի ունեցավ ոստիկանի և ցուցարարի միջև: Վերջինիս ցանկանում էին բերման ենթարկել, ինչը, սակայն չստացվեց:
Մասնակիցները հորդորում էին ոստիկաններին միանալ իրենց, ինչին ի պատասխան ոստիկաններից մեկն ասաց, որ նրանք ժողովրդի հետ են, բայց ճանապարհը պետք է բացել: Ճանապարհը բացելուց հետո ցուցարարները սկսեցին ավտոերթը դեպի Հանրապետության հրապարակ:
Գեղեցիկ ՈՍԿԱՆՅԱՆ