Գյումրու Թատերական հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, երիտասարդ ցուցարարներին միացել են նաև տարեց մարդիկ` առևտրականները, գործարարները, մտավորականները:
Հավաքը սկսվեց աղոթքով. Կարեն Պետրոսյանը հորդորեց գյումրեցի մտավորականներին չլռել, դուրս գալ ու արտահայտել իրենց կարծիքը: Ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին:
Գյումրու տնտեսագիտական համալսարանի դասախոս, ցուցարար Ղարիբ Հարությունյանը, որին պատարագից հետո բերման էին ենթարկել Գյումրու Վարդանանց հրապարակից, դեռ ազատ չեն արձակել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ