Հանրապետության հրապարակում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա հավաքվածներին հորդորեց հանրահավաքում ելույթների համար բեմ եւ բարձրախոս հայթայթել։ Նրան մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ հասկանալու, թե տիկին Փոստանջյանն ինչ մտադրություններ ունի։
Այս պահին Հանրապետության հրապարակը բազմամարդ է։ Կազմակերպիչները պարբերաբար կոչ են անում մնալ խաղաղ եւ չտրվել ոչ մի սադրանքի։
Հանրահավաքի կազմակերպիչները դիմելով ժողովրդին պարբերաբար շեշտում են, որ այս բողոքի ցույցերի առաջնորդը ժողովուրդն է, եւ Փաշինյանին ձերբակալելով` ցույցը չի դադարեցվելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ