Այսօր`ապրիլի 22-ին ժամը 15.30-ից մինչեւ 17.15-ը Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղում ցուցարարները փակել են միջպետական ավտոճանապարհը, այն փակելու համար ճանապարհին բեռնատարի մետաղյա թափք եւ մետաղական այլ արգելք են դրել: Ճանապարհը բացվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանի եւ բաժնի այլ աշխատողների կողմից:
Այսօր ժամը 11-ից Դիլիջանում քաղաքում մոտ 60 երեխա մի քանի ժամ երթ են կատարել քաղաքի փողոցներում: Դիլիջանից հայտնեցին, որ երթի մասնակիցների կեսը եղել է մինչեւ 15 տարեկան, մնացածները` 15-18 տարեկան: Երթի ընթացքում հասարակական կարգը չի խախտվել:
Հաղարծին գյուղում ավտոճանապարհը փակելու վերաբերյալ տեսանյութը՝ ցույցի մասնակից Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ