Այսօր վաղ առավոտից լոռեցի ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Նրանց են միացել նաեւ մարզի Սպիտակ եւ Ստեփանավան համայնքների բնակիչները: Մի քանի ժամ շարունակ լոռեցիները փակել էին Սպիտակ-Երեւան ճանապարհը: Երկար բանակցություններից հետո, այս պահին կարծես թե նշված ճանապարհը բացվել է:
Փոխարենը ցուցարարները փակել են նաեւ Նոյեմբերյան-Վանաձոր ավտոճանապարհը: Մեքենաների շարքը ձգվում է մոտ մեկ կմ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ