Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է. Վարդան Օսկանյան

Ապրիլ 22,2018 18:32

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ամբողջ իմաստն ու էությունը առաջին հերթին այն է, որ նման իրավիճակներում նա, որպես ոչ կուսակցական այր, կարողանա միջնորդել, արբիտրի դերում հանդես գալ՝ առաջնորդվելով ժողովրդի ու պետության շահերով։

Նախագահն այդ պաշտոնում ներկայացնում է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը։ Նրա այցը Հանրապետության հրապարակ ողջունելի էր, թեև դրական արդյունք չտվեց։ Սակայն դա չի նշանակում, որ նախագահն այլևս անելիք չունի:

Օբյեկտիվ գնահատելով իրավիճակը՝ Արմեն Սարգսյանը՝ որպես պետության գլուխ, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ պետք է գնան վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ՝ համոզելու նրան, որ ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է՝ բնականաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր՝ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող կազմով և ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությամբ։

Այդ փաստի ընդունումից հետո, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլինի Նիկոլ Փաշինյանի մյուս երեք նախապայմանների շուրջ բանակցելը։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի նախկին ԱԳ նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30