Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի երիտասարդական կառույցների անունից հորդորում ենք մեր հարազատ քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև Մայր հայրենիքի քաղաքական ղեկավարությանը՝ ցուցաբերել խոհեմություն և իմաստնություն

Ապրիլ 22,2018 18:25

«Մայր Հայաստանի մեր սիրելի՛ քույրեր ու եղբայրներ.

Խորապես մտահոգ ենք, հետևելով այն ամենին, ինչ կատարվում է այսօր մեր Հայրենիքում… Համոզված ենք, որ միասնական կարող ենք լինել ոչ միայն արտաքին վտանգի պահին, այլև մեր երկիրն ամենաերանելին դարձնելու ճանապարհին:

Միևնույն ժամանակ անհանգիստ ենք, քանզի այդ նպատակին հասնելու համար ներկայիս ընտրված բախումնային ուղին խիստ անհանգստության տեղիք է տալիս և հղի է խաթարելու հայոց պետականության խաղաղ զարգացման ու ամրապնդման գործընթացը և, ամենագլխավորը, վտանգելու հայրենի բնօրրանում մեր ազգային գոյատևման և հարատևման իրավունքը, որը գիտենք, թե ինչպիսի թանկ գնով ենք ժառանգել:

Ավելի քան քառորդ դար է٫ ինչ մենք բոլորս միասնաբար վերակերտել ու ամրապնդում ենք հայոց անկախ٫ ինքնիշխան պետականությունը՝ ի դեմս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։ Մեր միասնականության շնորհիվ քիչ հաջողությունների չենք հասել այդ տասնամյակներում։ Բնականաբար٫ այսօր մենք իրավունք չունենք հարցականի տակ դնել մեր ազգային-պետական ձեռքբերումները, առանձնապես՝ մեր միասնականությունը։

Ուստի և Արցախի երիտասարդական կառույցների անունից հորդորում ենք մեր հարազատ քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև Մայր հայրենիքի քաղաքական ղեկավարությանը՝ ցուցաբերել խոհեմություն և իմաստնություն ստեղծված իրավիճակը կշռադատ, կառուցողական երկխոսության միջոցով ճիշտ ու ազգանպաստ հանգուցալուծման բերելու համար, համարձակորեն և ազնվորեն խոսելով այն բոլոր դրդապատճառների մասին, որոնք հիմք հանդիսացան նման քաղաքական հակադրության համար, և տալ դրանց իրագործելի և ազգաշահ լուծումներ:

Համոզված ենք՝ վեր դասելով ազգային շահը՝ հակադիր կողմերը ուժ կգտնեն գալ այնպիսի հանգուցալուծման, որը երբեք չի վտանգի մեր միասնությունը, արժանապատվությունը, սահմանը հսկող զինվորի կյանքն ու մեր նահատակ տղաների սուրբ հիշատակը»:

Հայտարարության տակ ստորագրել են «Հայկի Սերունդ», «Արցախակերտում» Արցախի «YMCA», ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան», «Առաջ Արցախ», «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն», «Հանուն Արցախի», «Միացյալ Հայաստան», «Իրազեկ սերունդ», «Արա Գեղեցիկ» և «Ազգային Արցախ» երիտասարդական ու հասարակական կազմակերպությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30