Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշիինեանն այսօր խորհրդանշում է հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների արժանապատւութիւնը, քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքները. ԱԻՄ

Ապրիլ 22,2018 18:22

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻ եւ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Դեռեւս կոմունիստական ամբողջատիրութեան տարիներից յանուն մարդու եւ ազգի իրաւունքների պայքարում առաջատար դերակատարութիւն ունեցած ԱՄԿ-ԱԻՄ-ը խստօրէն դատապարտում է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի քաղաքական իրաւունքների պաշտպանութեան եւ իրացման առաջամարտիկ Նիկոլ Փաշինեանի եւ նրա համախոհների ձերբակալումներն ու տարատեսակ հետապնդումները։

Պատմութեան ատեանի առջեւ Սերժ Սարգսեանն ու նրա աջակիցները պատասխանատու են համարուելու ոչ միայն ստախօսութեան, այլեւ այս օրերի բռնարարքների համար։ Նա իր իշխանատենչութեամբ քաղաքացիներին պաշտպանելու կոչուած ոստիականութեանը ստիպում է բռնանալ նոյն քաղաքացիների վրայ։ Սերժ Սարգսեանի «քաջագործութիւնների» թւում են՝ Հայաստանում սահմանադրականութեան ոչնչացումը, ժողովրդին կեղծիքիներով ու այլընտրանքի ուրացումով նրան իսկ իրաւազրկող սահմանադրուեան պարտադրումը, ընտրութիւնների կեղծումը, ազգային անվտանգութեան, ընկերային-տնտեսական վիճակի վատթարացումը եւ այլն, եւ այլն։

Նիկոլ Փաշիինեանն այսօր խորհրդանշում է հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների արժանապատւութիւնը, քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքները։ Նրան եւ իր աջակիցներին ազատազրկելով իշխանութիւնները պատերազմ յայտարարեցին հայ ժողովրդին։ Դա նաեւ մարտահաւէր է քաղաքակիրթ աշխարհին, ինչը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի Հանրապետութեան համար։

Սեփական ժողովրդի դէմ կռուողը դատապարտուած է։ Իշխանութիւնների այսօրուայ պահուածքը անառարկելիօրէն ողջ ժողովրդին եւ քաղաքակիրթ աշխարհին մէկ անգամ եւս ապացուցեց, որ այսօրուայ քրէաօլիգարխիկ իշխանութիւնը պարտաւոր է ժամ առաջ հեռանալ իշխանութիւնից։

ԱԻՄ նախագահութեան անունից Պարոյր Հայրիկեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30