Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից՝ տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպան Արման Թաթոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ: