Քիչ առաջ Վանաձորի Հայքի հրապարակում հավաքված ցուցարարներին ու ոստիկաններին մոտեցավ Վանաձորի թիվ 4 դպրոցի ուսուցչուհի Կարինա Ռոբերտովնան: Ուսուցչուհին ցույցի էր եկել ծաղիկներով. «Ծաղիկներն առաջին հերթին խաղաղության սիմվոլ են, եւ որոշեցինք մեր բարի քայլը կատարենք, խաղաղություն նվիրենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարինան:
Նա ծաղիկները նվիրում էր ակցիայի մասնակիցներին ու ոստիկաններին: Սակայն ոստիկանները հրաժարվեցին ծաղիկները վերցնել, պատճառաբանելով, որ իրենք ծառայության մեջ են:
Այսօր վանաձորցի ցուցարարներին է միացել նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը. «Ինձ դուր չեկավ, որ Սերժը փախավ: Ասեցի պետք է գամ ցույցին ու մասնակցեմ: Պահանջում ենք, որ Սերժը գնա, ինչի՞ համար մնա, մե՞ղք չենք մենք: Թող հրաժարական տա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ