Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքված ցուցարարները երթով շարժվում են Հանրապետության հրապարակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ այսօր երեկոյան 7-ին հրապարակում հանրահավաք է լինելու:
Ցուցարարների հետ երթով հրապարակ են գնում նաեւ հոգեւորականներ, լրագրողների հետ զրույցում Տեր Շահեն քահանան ասաց, որ այստեղ է, որ հայը հայի արյուն չթափի, բախում չլինի. «Մեր հորդորն է , որ Աստծով լինեն թե մեր ժողովուրդը, թե մեր ղեկավարները»:
«Ժողովուրդ գնում ենք Հանրապետության հրապարակ, մեզ առաջնորդում են մեր հոգեւոր հայրերը»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ