Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մի խումբ քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակում է: Նա ասաց՝ մինչեւ այս պահը տեղեկություն չունի ամուսնուց:
«Մոտ հինգ ժամ ես զանգ չեմ ստացել նրանից, նրա գտնվելու մասին տեղեկություն չունեմ, միայն ՀՔԾ հաղորդագրությունից գիտեմ, որ ձերբակալվել է»,- «Ազատություն» ռ/կ-ին ասաց Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով, այս ընթացքում մի քանի փաստաբան զանգահարել եւ հետաքրքրվել է իր ունեցած տեղեկություններով, փորձել են պարզել Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, որ գնային իրենց ծառայությունն առաջարկեին. «Իմ կարծիքով, նրա գտնվելու վայրի մասին ոչինչ չի ասվում, որ ժողովուրդը չգնա շրջափակի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի facebook-ի էջում տեղադրված հայտարարությանը՝ երեկոյան 7-ին հանրահավաքի մասին՝ ասաց. «Կարող եմ ենթադրել, որ նրա facebook-ի էջին մուտք ունեն շարժման համակարգող խորհրդից մի քանի հոգի: Բայց չեմ կարող ասել՝ ով է այդ հայտարարությունը տեղադրել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային