Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցող ցույցի մասնակիցներից Արմինե Դիլանյանը Aravot.am-ին պատմեց, որ շենքը շրջափակող վահանավոր ոստիկաններից մեկը հուզմունքից լաց է եղել, երբ ինքը դիմել է նրան.
«Մոտեցա մի երիտասարդ ոստիկանի, խնդրեցի, որ միանա մեզ: Ասացի՝ բավական է պիղծ իշխանությանը սատար լինեք, դուք պետք է մեր թիկունքը պահեք, դուք մեզ թշնամի չեք: Ժողովուրդը հիմա ամենաշատը ձեր օգնության կարիքն ունի»:
Արմինեի այս խոսքերին ոստիկանը պատասխանել է, որ վախենում է, որ իրեն կդատեն:
«Ես ասացի, որ եթե ամբողջ համակարգը միանա, ոչինչ անել չեն կարողանա, բոլորս բարեկեցիկ կապրենք, չէ՞ որ ոչ ոք չի ուզում արյուն ու մահ լինի: Այդ պահին ոստիկանը հուզվեց ու սկսեց լաց լինել: Նա շշուկով ասաց.«Ստեղ բոլոր ոստիկանները սրտով են ձեր հետ, բայց ոչ համազգեստով»:
Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ապրես քաջ աղջիկ, աղջիկներ ջան, այ էս ֆորմատով պետքա հոգեպես ճնշում գործադրվի, որ արդյունքի հասնենք