«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը մտահոգված է՝ ներքաղաքական իրավիճակի լարվածության մեղմացմանն ուղղված բանակցությունների ձախողման կապակցությամբ։
Յուրաքանչյուր երկխոսություն ենթադրում է միմյանց լսելու, համատեղ ելքեր փնտրելու պատրաստակամություն, ինչն այսօր չդրսևորվեց հավաքի կազմակերպիչների կողմից՝ չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը։
Հավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում երթերի, հավաքների խաղաղ բնույթի և անցկացման, օրինականության պահպանման համար։
Գտնվում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին, ինչը ևս մեկ ազդակ է զգոնության, հարկ է դրսևորել քաղաքացիական ու քաղաքական հասունություն, զսպվածություն և րոպե առաջ քայլեր ձեռնարկել՝ երկրի կյանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ։
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյան