Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապեի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ժամը 16-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 228 է:
Նա նաեւ նշեց. «Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:
Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունը ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար: Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ