Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում հավաքված ցուցարարներին քիչ առաջ միացավ մոտոցիկլետիստների ուղեկցությամբ ցուցարարների մի նոր խումբ: Այստեղ հավաքվածները շարունակում են վանկարկել Նիկոլ, մինչդեռ նրա գտնվելու վայրը ոստիկանությունը շարունակում է գաղտնի պահել:
Շենգավիթի ոստիկանության բաժանմունքում են այս պահին գտնվում ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը:
Ցուցարարների նոր խմբում մի երիտասարդ լրատվամիջոցներին հայտնեց, որ այսօր շրջել են Երեւանի տարբեր փողոցներով ու վարչական շրջաններով եւ տեղեկություն ստացել, որ այստեղ է գտնվում նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ ցուցարարների հավաքի վայր ժամանեց նաեւ շտապ օգնության մեքենա, իսկ ոստիկանները շարունակում են պատ կազմած հսկել ոստիկանության շենքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ