Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը, որոնք ձերբակալված են գտնվում են Ոստիկանության Շենգավիթի բաժնում,պահանջել են տեսանկարել իրենց խուզարկելու գործընթացը, սակայն մերժվել է նրանց պահանջը:
Այս պահին բազմաթիվ ցուցարարներ են հավաքված Գարեգին Նժդեհի փողոցում, որտեղ գտնվում է ստիկանության Շենգավիթի բաժինը: Ոստիկաններն օղակել են շենքը: Ոստիկանությունը անընդհատ հայտարարում է, որ հավաքն անօրինական է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ