Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը կոչ է անում ազատ արձակել անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներին և վերսկսել բանակցային գործընթաց

Ապրիլ 22,2018 15:59

«Օրինաց երկիր» կուսակցությունը, վերահաստատելով նախօրեին արված երկու քաղաքական հայտարարություններին իր հանձնառությունը, հայտարարում է.

Երևան քաղաքում և հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` պահանջելով և ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ: «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումները այլընտրանք չունեն, և որ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել և մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հենց ազատ ու արդար ընտրություններն են իրավիճակի խաղաղ, անարյուն հանգուցալուծման միակ քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհը, ճանապարհ, որով շարժվել են բազմաթիվ երկրներ:

Կարևորելով և միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան չստացված բանակցությունների առիթով, կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է նոր, հրատապ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ըստ անհրաժեշտության ձևավորելով քաղաքական և քաղաքացիական առավել լայն հարթակ:

Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին  և Արարատ Միրզոյանին, վերադառնալ կլոր սեղանի շուրջ` ևս մեկ անգամ փորձ անելով գտնել խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:

ՕԵԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30