Բռնության է ենթարկվել SHANTNEWS.AM-ի թղթակից Արտակ Խուլյանը: Նա աշխատում էր Էրեբունի համայնքում՝ լուսաբանելով տեղում կազմակերպված բողոքի ցույցերը:
Արտակ Խուլյանը հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:
Ըստ նրա՝ միայն ինքը չէ, որ տուժել է. քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվել են նաև ցույցին մասնակցող երիտասարդների վրա: