Գարեգին Նժդեհի փողոցում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Ոստիկանական Շենգավիթի բաժնի մոտ լարված իրավիճակ է: Այստեղ են գտնվում Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: «Թուրքի ժամանակ ինքը զինվոր դառնա, բա էսօր իրեն բերեն նստացնե՞ն»,-նեղսրտել էր Սասուն Միքայելյանի քույրը:
Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:
Ոստիկանությունը պատ է կազմել եւ թույլ չի տալիս մոտենալ շենքին; Ցուցարարները կոչերով պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին ու ձերբակալվածներին: Նրանցից ոմանք «ես Նիկոլն եմ» գրությամբ պաստառներ ունեն:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել դուրս գալ, որտեղ ասվում է, թե նախաձեռնող խումբը հետեւում է իրավիճակին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ