Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԴՄ. համոզված ենք, որ  իրերի զարգացումը իր բանական հուն տեղափոխելու  ռեսուրսը  դեռևս սպառված չէ

Ապրիլ 22,2018 15:18

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը  ընդդիմության առաջնորդներին կոչ է անում իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը բոլորի անվտանգ վաղվա օրվա ապահովման խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում իր խորը մտահոգությունն է արտահայտում Երևանում իրադարձությունների վերջին զարգացումների կապակցությամբ:

«Մենք դարձյալ գտնում ենք, որ մեզանում առկա խնդիրների լուծման լավագույն ճանապարհը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է, որի ընթացքում պետք է  քննարկել հանրային կյանքում և քաղաքական գործընթացներում ընդդիմության  պատասխանատու մասնակցությունն ապահովելու հավելյալ  իրավաքաղաքական անշրջելի երաշխիքների ձևավորման խնդիրը: Ցավոք, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժեց վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցելու նախաձեռնությունը, դրանով  իսկ  ներքաղաքական զարգացումները  տանելով փակուղի:

Թեպետ այդ փաստը կարող է որակվել որպես կորսված հնարավորություն, այդուհանդերձ  մենք համոզված ենք, որ  իրերի զարգացումը իր բանական հուն տեղափոխելու  ռեսուրսը  դեռևս սպառված չէ, հատկապես, երբ այլևս օրակարգային է ոչ թե  ընդդիմություն-իշխանություն  հարաբերակցության խնդիրը, ոչ թե  մեզանում առկա խնդիրների ռացիոնալ լուծումները գտնելու խնդիրը,  այլ այն, որ իրադարձությունների նման ընթացքը իրական վտանգի է ենթարկում երկրի անվտանգության, տարիների ընթացքում ձևավորված, ինստիտուցիոնալ մեր  կարողությունները:

Կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին իմաստավորել սեփական պատասխանատու դերակատարումը  մեր բոլորիս անվտանգ վաղվա օրվա  ապահովման  խնդրում և նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ մեզանում առկա արատների համակարգային լուծումները ուրվագծելու և դրանցում ընդդիմության ազդեցիկ մասնակցությունը երաշխավորելու հարցերի շուրջ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30