Այսօր Արցախ- Էրեբունի խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել նաեւ «Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը։ Նա կարողացել է հասնել Ռադիոտուն, որտեղ եւ շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց։
Ապրիլի 22-ին, ժ. 11:30-ի սահմաններում Երեւանի Արցախի փողոցում ոստիկանական գործողությունների հետեւանքով վնասվածքներ են ստացել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռուստաօպերատորներ Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը:
Հ. Պապոյանի վնասվածքները թեթեւ են՝ ձեռքի եւ ոտքի շրջանում, որոնք նա ստացել է լուսաձայնային նռնակի պայթյունի հետեւանքով: Հ. Պապոյանը հիվանդանոց չի դիմել:
Իսկ Ա.Պետրոսյանին ոստիկանները քաշքշել են, հարվածել, գցել գետնին, ինչից հետո նա ուշաթափվել է: Նրան դեպքի վայրում առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիները եւ հիվանդանոց են տեղափոխել շտապբուժօգնության ծառայության մեքենայով:
Նա դեռեւս գտնվում է հիվանդանոցում: