Լրահոս
Օրվա լրահոսը

Առկա իրավիճակը, մասնավորապես ճանապարհներ փակելը, խոչընդոտում է շտապօգնության բնականոն աշխատանքը. հայտարարություն

Ապրիլ 22,2018 15:11

ՀՀ առողջապահության նախարարությունը և Առողջապահության կազմակերպիչների միավորում հասարակական կազմակերպությունը խորը մտահոգություն են հայտնում  երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հանրապետությունում արդեն արմատացած ժողովրդավարական ավանդույթը մեր քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատ արտահայտելու իրենց կարծիքը, մտահոգություններն ու անհանգստությունները։ Այսօր մեր երկրում արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ առկա են շատ խնդիրներ ու դժվարություններ, որոնց առթիվ մեր հայրենակիցներն իրենց բողոքի ձայնը բարձրացնում են փողոց դուրս գալով:

Հարգելով հանրահավաքի և երթերի մասնակիցների օրինական իրավունքները՝ ուզում ենք նշել, որ առկա իրավիճակը, մասնավորապես ճանապարհներ փակելը, խոչընդոտում է շտապօգնության և առողջապահական կազմակերպությունների բնականոն աշխատանքը: Բազմաթիվ հիվանդներ կարիք ունեն պարբերաբար այցելելու բժշկական կազմակերպություններ` հետազոտվելու, բժշկական որևէ միջամտություն կամ դեղորայք ստանալու նպատակով:

Նման հիվանդների բուժման ընթացքին որևէ ձևով խոչընդոտելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրանց առողջության վրա:

Սիրելի հայրենակիցներ, իհարկե, մեր երկրում կան հրատապ լուծման կարոտ բազում հարցեր և խնդիրներ, սակայն հասարակության բևեռացումը, թշնամանքի սերմանումը, անհանդուրժողականությունը կարող են խաթարել մեր հայրենիքի առանց այն էլ փուխր անվտանգությունը:

Մեր բժիշկներն, ինչպես միշտ, հավատարիմ մնալով իրենց երդմանը, պատրաստ են պատվով իրականացնելու մարդասիրական իրենց առաքելությունը` բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր քաղաքացիներին։

Դրա հետ մեկտեղ, ունենալով ամենամարդասիրական մասնագիտությունը, կոչ ենք անում բոլորին հիշել, որ մարդու համար ամենամեծ արժեքը կյանքն ու առողջությունն են։ Եվ որևէ նպատակ չի կարող արդարացնել դրանք վտանգի ենթարկելը։

Կոչ ենք անում բոլորին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով ուղիներ գտնել՝ առաջնորդվելով հանդարտ և խոհեմ մոտեցումներով` ի շահ մեր երկրի խաղաղության, կայունության և բարօրության»։

ՀՀ առողջապահության նախարարություն, 

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30