Aravot.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ժամը 14:45 -ի դրությամբ քանի՞ բերման ենթարկված կա:
Պարոն Ահարոնյանը հայտնեց, որ բերման ենթարկվածների թիվը 192 է:
Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ է մասնավորապես «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ես ձերբակալված եմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ