ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների եւ կառավարության միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:
Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով:
ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրություն