Էրեբունի թանգարանի հարեւանությամբ շենքերի բակերից դուրս են եկել դիմակավոր, ակնոցներով երիտասարդներ, մահակներով ու քարերով հարվածել են Էրեբունի փողոցով ընթացող երթի մասնակիցներին:
Քաղաքացիների թիվը հարձակումից հետո քչացել է: Ականատեսներից մի կին պատմում է, որ երեխան իր շատ վախեցել է, ու այդ մարդիկ առանց պատճառի են հարձակվել: «Այս համազգեստով ոստիկանները չեն ապահովել մեր խաղաղ երթը»,-դժգոհեց մի տղամարդ:
Մի ականատես էլ պատմնեց, որ ոմանց ձեռքին էլեկտրաշոկ կար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ