Ոստիկանության մեքենաներից քաղաքի տարբեր հատվածներում պարբերաբար հավաքը դադարեցնելու կոչ են անում, որը, ոստիկանության բնորոշմամբ, ապօրինի է:
Գարեգին Նժդեհի փողոցում եւս մարդկանց թիվն ավելացավ, այստեղ է ոստիկանության Շենգավիթի բաժինը: Այստեղ է գտնվում Արարատ Միրզոյանը:
Երիտասարդ աղջիկները մոտենում են ոստիկաններին եւ խնդրում իրենց եւս բերման ենթարկել:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ բոլորը գնան Հանրապետության հրապարակ: Նա կոչ է անում ոստիկանների հետ որեւէ շփում չունենալ:
Բախում սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: «Ես ստեղ եմ անելու իմ ակցիան»,-հայտարարեց մի ցուցարար՝ հրաժարվելով մայթ դուրս գալ:
Մի կին հրեց քաղաքացիական հագուստով մի տղամարդու. «Դու ոստիկան ե՞ս»: Քաղաքացիական հագուստով տղամարդն էլ հրեց ու վայր գցեց կնոջը: Կինը տեսախցիկների առաջ հայտարարեց, որ այդ տղամարդը ոստիկան է եւ հատուկ հրմշտում է ցուցարարներին:
Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:
Ոստիկաններին չհաջողվեց բացել Գարեգին Նժդեհի փողոցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ