Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով տապալվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները. ՍԻՄ

Ապրիլ 22,2018 14:01

ՍԻՄ-ը հանդես է գալիս նոր կոչով

ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Կոչում ասված է.

Խորը ափսոսանքով արձանագրում ենք, որ Ն. Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով տապալվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, ինչը կբերի իրավիճակի անկանխատեսելի զարգացումների: ՍԻՄ-ը կոչ է անում Ն. Փաշինյանին, իր կուսակիցներին եւ համակիրներին հետ կանգնել անօրինական գործողություններից եւ արկածախնդրությունից:

Չի կարելի իրենց հետեւից եկող ցուցարարներին դրդել զանգվածային անկարգությունների, սահմանադրական կարգի խախտմանը, իշխանության յուրացման փորձերին, ինչպես նաեւ հարյուր հազարավոր օրինապաշտ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարմանը՝ այդ թվում աշխատանքի, ազատ տեղաշարժի, բուժօգնության, ուսում ստանալու, գույքի անձեռնմխելիության իրավունքները:

ՍԻՄ-ը զգուշացնում է, որ չի կարելի կրկնել մարտի մեկի ողբերգական սխալները եւ արկածախնդիր սցենարը, որի արդյունքում տուժեցին ոչ թե դրդողները, այլ շարքային ցուցարարները:

Մենք հայտարարում ենք, որ իրավիճակի հետագա սրման առնչությամբ բոլոր հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է անձամբ Ն. Փաշինյանի եւ իր անմիջական շրջապատի վրա: Եւս մեկ անգամ կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ազգապառակտիչ եւ հակասահմանադրական գործողությունները:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30