Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը ճգնաժամի մեջ. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքացիների դեմ համատարած բռնությունը

Ապրիլ 22,2018 16:45

Այսօր, ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալությունները, որոնք խաղաղորեն բողոքում էին երկրում արդարություն հաստատման եւ մասնավորապես նրա հրաժարականի համար:

Բռնաճնշումները Հայաստանի քաղաքացիների (նաեւ լրագրողների) նկատմամբ, որոնք շաբաթների ընթացքում ամբողջ երկրով մեկ ցույցեր են իրականացրել՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության ոգուն եւ տառին ամբողջությամբ համարժեք, հանդիսանում են Հայաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ արդեն վերջերս Եվրամիության առջեւ ստանձնած միջազգային պարտավորությունների կանխամտածված եւ արհամարական համապարփակ խախտում:

Տարիների ընթացքում` հերթափոխ փուլերում, «Ժառանգություն» կուսակցությունը, որը նույնպես ԵԺԿ-ի գործընկերն է, եւ նրա անդամները թե’ առաջնորդել եւ թե’ իրենց համեստ մասնակցությունն են ունեցել այն տեւական պայքարի, որպեսզի Հայաստանը վերածենք ազատ, արդար, ինքնիշխան եւ իրավական անդամ միջազգային հանրության: Մեկը մյուսի ետեւից գողացված ընտրությունները, փտախտը եւ կոռուպցիան, բազմաթիվ քաղբանտարկյալները եւ այժմ պարոն Սարգսյանի եւ նրա կուսակցության փորձը` հավերժացնելու իր իշխանությունը սահմանադրական խարդախ փոփոխությունների միջոցով, արդյունքում հայ հանրությանը հանգեցրել է աննախադեպ պայթունավտանգ այս կետին:

Մենք պահանջում ենք. 1) ձերբակալված բոլոր համաքաղաքացիներին անհապաղ ազատ արձակումը, 2) Հայ ժողովրդի եւ մարդկայնության դեմ այս հանցագործության համար պատասխանատու բոլոր պաշտոնյաների դատապնդումը, 3) Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ժամանակավոր կառավարության նշանակումը եւ 4) արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ անցկացումը՝ աշխարհի ամենաբարձր մակարդակին համապատասխան:

Հայ Դատը ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումն ու փոխհատուցումն է, կամ Արցախի Հանրապետության ճանաչումն ու ամբողջականությունը: Հայ Դատը, որպես իրավունքների աղբյուր, նշանակում է արդարություն նաեւ Տանը:

Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին եւ ընդդիմադիր բոլոր ուժերին միասնաբար պահպանել հավասարակշռությունը եւ զգոնությունը, չդիմել պատասխան բռնության եւ երբե’ք չհանձնվել մեր համընդհանուր պայքարում, որն անխուսափելիորեն բերելու է Նոր Հայաստանի ծննդին:

Առաջնորդները եւ չարագործները գալիս են ու գնում:

Իսկ Ազգը`իր հավաքականության մեջ, հավերժ է:

«Ժառանգություն» կուսակցություն

22 ապրիլի 2018, Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30