Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է: Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել այստեղ եւ բերման են ենթարկում բոլոր այն ակտիվիստներին, որոնք աչքի են ընկնում:
Գազելով հրապարակում կայանած ցուցարար վարորդին ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեց:
Այստեղ դիմակավորված ոստիկաններն են գործի անցել, որոնք բռնում են ցուցարարների ձեռքն ու ոտքն եւ տանում ոստիկանական մեքենան: Ցուցարարներին դիմակավորված ոստիկանները բորբոքում են, ցուցարարներից մեկը բորբոքված ասաց. «Եթե ճիշտ բանի համար եք եկել, ինչի՞ եք մասկա դրել, հանեք, հպարտ եկեք, հանե՛ք»: Ոստիկանության գնդապետը հրամայեց հանել դիմակները, նրանք էլ հանեցին՝ ցուցադրելով իրենց դեմքը:
Ոստիկանությունը բարձրախոսներով հայտարարում է, որ հավաքն անօրինական է: Նրանք շղթա կազմած շրջափակել են ողջ հրապարակը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ