Գյումրիում բերման են ենթարկել Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանին, որն այս պահին ոստիկանության Մուշ բաժնում է: Գյումրիում ցուցարարների թիվը զգալիորեն ավելացել է: Նրանք փակում են կենտրոնական փողոցները` հայտարարելով, որ այսօր նստելու օր չէ, պայքարի օր է:
Մուշ բաժնի ոստիկանապետ Մարտիրոսյանը հենց նոր, այսպես ասած, զրույցի հրավիրեց բողոքի ցույցին մասնակցած, փողոց փակած վարորդներից մեկին: Ցուցարարները նախազգուշացրեցին` ով նրան բերման ենթարկի, տղամարդ չէ:
Հարյուր տոկոս,-խոստացավ ոստիկանապետը:
Վանաձոր-Գյումրի ճանապարհը փակած վանաձորցի ցուցարարները ուղևորվում են Գյումրի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ