Ընդդիմության կազմակերպած բողոքի գործողություններին ցուցարարների կողքին են Հայ առաքելական եկեղեցու մի խումբ սպասավորներ: Տեր Եսայի քահանա Արթենյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքն այնտեղ չէ, բայց տեղում են այլ հոգեւորականներ, որոնց թվում են տեր Զգոնը, տեր Ասողիկը, Հայր Զաքարիան:
Նա ասաց, որ տեղեկություններ չունի հոգեւորականներից, քանի որ նրանք այս պահին ժողովրդի մեջ են: Մեզ նույնպես չհաջողվեց նրանց հետ կապվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ