Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղ հավաք այլեւս գոյություն չունի. խորհուրդ ենք տալիս գնալ տներով». ոստիկանությունը՝ ցուցարարներին

Ապրիլ 22,2018 13:43

Հոգեւորականների առաջնորդությամբ շարժվող երթի մասնակիցներին Մաշտոցի պողոտայում դիմավորեցին ոստիկանները՝ պատնեշ կազմած: Նրանք թույլ չեն տալիս այլեւս առաջ շարժվել եւ մտնել հրապարակ. «Մենք խորհուրդ ենք տալիս գնալ տներով»:

Ոստիկանությունից տեր հորը փոխանցեցին, որ հանգստացնի ժողովրդին եւ ուղարկի տուն. «Խոսքը չի վերաբերում խաղաղ հավաքներին, խաղաղ հավաք այլեւս գոյություն չունի: Խաղաղ հավաքների անվան տակ իրականացվում են վարչական եւ այլ խախտումներ: Մենք հորդորում ենք ձեզ գնալ տներով, ենթարկվել օրենքին, ենթարկվել կարգուկանոնին»:

Ցուցարարները ոստիկաններին ասացին, որ ովքեր սադրում են, հավաքի մասնակիցների հետ կապ չունեն, իսկ ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ հավաքի պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները, թող իրենք մտածեն դրա մասին»:

Ցուցարարներն ասացին՝ «մենք չունենք առաջնորդ, մենք ժողովուրդ ենք, խաղաղ ցուցարարներ, ուզում ենք ապրել ազատ, անկախ երկրում»: Ոստիկաններն էլ արձագանքեցին՝ «դուք հենց այդպիսի երկրում էլ ապրում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30