ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատամարտի վետերանների միությունը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Բազմաթիվ հայ զավակների արյան գնով ձեռք բերված անկախությունն ու խաղաղությունն իրավունք չունենք վտանգելու, պետք է գնահատել այն՝ ինչ ձեռք է բերվել այս տարիների ընթացքում։
Կոչ ենք անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ դադարեցնել հանրահավաքը, գործել բացառապես օրենքի տառով, դուրս գալ էմոցիաների դաշտից, ցուցաբերել զսպվածություն՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, կոպտորեն խախտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, կանխվում է նրանց ազատ տեղաշարժը»։