Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն. ՀՀ ԱՆ

Ապրիլ 22,2018 12:24

Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար

Հաշվի առնելով, որ հավաքի կազմակերպիչների կողմից տրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ

1.Եթե անգամ հավաքը իրականացվում է առանց իրազեկման, սակայն այն խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել այդ հավաքին, սակայն դա չի նշանակում, որ այդ հավաքի մասնակիցները և կազմակերպիչներն ազատվում են օրենքով սահմանված պատասխանատվությունից:

2.Անկախ նրանից, թե հավաքն իրականացվում է իրազեկմամբ, կամ առանց իրազեկման, ինչպես նաև անկախ հավաքի խաղաղ բնույթից, եթե հավաքի անցկացումն անհամաչափ սահմանափակում է այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը (օրինակ` ճանապարհների տևական արգելափակումը, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքի ու ելքի սահմանափակումը, ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկը, հավաքի անցկացումը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից այնպիսի հեռավորության վրա, որ սպառնում է դրանց բնականոն գործունեությանը և այլն) ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը։ Եթե հավաքը դադարեցնելու համար ոստիկանության սահմանած ժամկետում հավաքը կամովին չի դադարեցվում, ապա Ոստիկանությունը իրավունք ունի ցրելու հավաքը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30