Արցախի փողոցում Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին բերման ենթարկելուց հետո դիմակավորված ոստիկանները առաջանալով՝ ստիպեցին երթի մասնակիցներին նահանջել:
Այնուհետեւ երթին միացավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Նա հարցին՝ կանխատեսո՞ւմ էիք նման սցենար, որ Նիկոլ Փաշինյանին բերման կենթարկեն՝ պատասխանեց. «Իրականում ինքը հարթակից էր բերման ենթարկելու մասին խոսում, դուք բոլորդ լսել եք»: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ չստացված բանակցություններից հետո «ենթադրվում է, որ դա Սերժ Սարգսյանի որոշումն էր, տեսնեք ինչ կլինի»:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք Ձեր, ձեր 4 երեխաների անվտանգության հարցում՝ նա ասաց, որ երբեք չի ունեցել եւ չունի:
Հարցին՝ շարժումը կղեկավարե՞ք՝ Աննա Հակոբյանը պատասխանեց, որ չի կարող շարժում ղեկավարել եւ որեւէ կազմակերպչական հարցի չի կարող պատասխանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ