ՀԲԸՄ-ի հաղորդագրությունը Հայաստանում ընթացող ցույցերի կապակցությամբ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուշադրությամբ հետևում է Հայաստանի տարածքում ընթացող իրադարձություններին ու ցույցերին: Սփյուռքը խորը մտահոգությամբ ականատես է դառնում կատարվող դեպքերին:
Մենք կողմնակից ենք քաղաքացիների ազատ խոսքի ու խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքին: Այդ արժեքները հիմքն են կազմում ժողովրդավարության ու ժողովրդավար ազգերի կառուցման գործընթացին: Չնայած, որ խորապես մտահոգիչ է այդ դժգոհության ուժգնությունը, այդուհանդերձ մենք քաջալերված ենք ցուցաբերված քաղաքացիական հանձնառության բարձր ոգով, հատկապես ազգի երիտասարդության կողմից:
Հայաստանն իրականացնում է նախագահականից խորհրդարանական հանրապետության համակարգի անցման գործընթացը, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առավելագույն չափով իրենց մասնակցությունը բերելու երկրին առնչվող որոշումների կայացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի ներքին թե արտաքին լուրջ մարտահրավերները՝ ՀԲԸՄ-ն կոչ է անում մասնակից կողմերին ձեռնարկել արդյունավետ երկխոսություն` բաց քննարկումներով սերտելու ամբողջ հայությունը հուզող հարցերն ու կառուցողական ոգով հասնելու լուծումների:
Միասնական ջանքերով միայն մեզ կհաջողվի հաղթահարել մեր ժողովրդի դեմ ծառացած մարտահրավերները:
յստակ ու հաստատ կողմ բռնեցէք, կամ մի խօսիք