Դիտորդական խումբը, օգտագործելով իր լիազորությունները, ապրիլի 14-ից պարբերաբար այցելություններ է կատարում Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ: Ապրիլի 17-ի դրությամբ արդեն կային առաջին ձերբակալվածները:
Սույն թվականի ապրիլի 21-ին ժամը 21.00-ի դրությամբ ձերբակալվածները տասնհինգ անձիք էին: Դիտորդական խումբը անցած յոթ օրերի ընթացքում հանդիպել է բոլոր ձերբակալվածների հետ: Ընդհանուր ձերբակալվածները կոնկրետ ձերբակալման պահելու վայրի հետ չունեին որևէ գանգատ, միայն բողոքում էին ապօրինի բերման ենթարկելու և տվյալ պահին անազատության մեջ գտնվելու հանգամանքից:
Բոլոր տասնհինգ ձերբակալվածներից յոթ անձանց հետագա կարգավիճակը որոշված չէր և գտնվում էին ՁՊՎ-ում: Մեկ անձ ազատ էր արձակվել, իսկ յոթ անձինք կալանավորվել և տեղափոխվել էին ՀՀ ԱՆ ՔԿ հիմնակներ:
ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի մամուլի հաղորդագրություն