Հայտարարություն
Թարմ են հիշողությունները, երբ 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում ըստ կեղծված պաշտոնական տվյալների, ստացել էր Հայաստանի Հանրապետության շուրջ կես միլիոն քաղաքացիների քվեն, իսկ իրականում ընտրողների շուրջ 80%-ի քվեն։
Սակայն, Սերժ Սարգսյանը, կրկին կեղծելով ընտրությունների արդյունքները, իրեն հռչակել էր որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։
Այս փաստի արձանագրումից հետո բարձրացավ ժողովրդի արդար ցասման ալիքը, որի հիմքով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Բաղրամյան 26՝ բանակցելու Սերժ Սարգսյանի հետ։ Որո՞նք էին բանակցությունների բովանդակությունն ու նպատակը, այդպես էլ ժողովրդին չպարզաբանվեց։ Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում, որի վերաբերյալ ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը հանրությանը ճշմարիտ, համապարփակ տեղեկատվություն չեն տրամադրել։ Հանրությանն այդ բանակցությունների վերաբերյալ հայտնի են միայն մի քանի հայտարարություններ։
Արդյունքը եղավ 2013 թվականի ժողովրդական արդար ցասման «զադնի դնելը»։
Այժմ, 5 տարի անց, կրկին ժողովրդական արդար ցասման հիման վրա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ոչ թե ընդդիմություն-իշխանություն բանակցության հարց է, ոչ թե անձերի խնդիր է, այլ ազգային ազատագրական շարժման կարևոր փուլ, որտեղ ամբողջական հայ ազգը որպես քաղաքական սուբյեկտ կարգավիճակ չունի։
Անհերքելի է, որ ժողովրդավարությունը պահանջում է ընդդիմության և իշխանության կողմից, ժողովրդական արդար ցասման ալիքի առիթի դեպքում, բանակցությունների հրապարակայնություն և թափանցիկություն։ Իսկ այսօրվա իրողության դեպքում՝ առավել ևս, որի միակ եղանակը կարող է և պետք է լինի հանդիպում-բանակցություններ ուղիղ եթերով։
Հ.Գ.
Անհասկանալի և անթույլատրելի է ժողովրդի հետ խաղաղ ընդվզման գործողության ժամի հետաձգումը Սերժ Սարգսյանին հանդիպելու համար։
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
22 ապրիլի 2018
Երևան
ոհ, Համեստափայլ Տիկին Զարուհի…
կարօտելի էինք Ձեզ…
մի քիչ աւելի համբերանք, քոյրս… ձախողութիւնը թող սաղղը հաստատուի, յետոյ կը սկսիք քարկոծել, հալալ!