Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանին ազատ են արձակել՝ չբացակայելու ստորագրությամբ

Ապրիլ 22,2018 00:51

«Մի դաստա մեղադրանք ներկայացրին ու ստորագրությամբ բաց թողեցին»,- քիչ առաջ տեղեկացրել է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Բարսեղյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225֊րդ հոդվածի 1 և 2֊րդ մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»: Բացի այդ, նա կասկածվում է նաև Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, տվյալ դեպքում ՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը»:

Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվեց, ես երեկ հինգ ժամով պատանդ եմ վերցրած եղել երեք ոստիկանական ավտո, 11 ոստիկան, եւ 4 քննիչ։ Կամքիս հակառակ։
Ինձ փախցրին ժամ 17:30-ին Գյումրու կայարանից, տարան Վանաձոր, հետո Դիլիջան, ընթացքում գյումրեցի ոստիկանները ցուցումներ էին ստանում ուղեկցող մեքենաների ոստիկաններից, կասկած ունեմ, որ ուղեկցող ոստիկանները վախենում էին գյումրեցի ոստիկաններին ասել վերջնակետը, որ հանկարծ համաքաղաքացիական հիմքով ինձ մի տեղ ազատ չարձակեն։

Հետո տարան Սեւան եւ մայրուղիով ՀՔԾ։ Ոստիկաններին ասի՝ Նիկոլի մարշի կրկնությամբ պատիվ արիք ինձ։ Խնդացին։ Բոլոր պատանդներս բացառիկ հարգալից էին։

Մեղադրանքը կայֆ էր (225-1-2, 225-պ). ես որ ասել եմ «մեզ դիմակայություն է սպասվում, պատրաստ եղեք պայքարի, կռվի եւ անձնազոհության, …» (14.04.2018, Ֆրանսիայի հրապ.), ուրեմն հենց այդով զանգվածային անկարգություններ եմ կազմակերպել։ Ու իբր քյարփինջ եմ նետել ոստիկանների վրա։))

Պատկերացնում եք, ես մարդու վրա քյարփինջ նետեմ ու էդ մարդը ողջ մնա։ Չեմ նետել ու չեմ նետելու իհարկե»։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան 17.20-ի սահմաններում Գյումրիի կայարանից բերման էին ենթարկել՝ ներկայացնելու նախաքննական մարմնին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30