Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյան 10-ին Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կհանդիպեն

Ապրիլ 21,2018 23:55

Վաղն առավոտյան տասին Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ բանակցությունները  Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման շուրջ են:

Նա հավելեց, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո է ստացել Սերժ Սարգսյանի պատրաստակամ լինելը՝ օրակարգը քննարկելու վերաբերյալ: «Այս հանգամանքի բերումով Էրեբունի համայնքում միջոցառումները հետաձգվում են, դրանք տեղի կունենան ժամը  12-ին կամ 12.30»,-հայտնեց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ լրագրողները կարող են լուսաբանել իր եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Վարչապետը պիտի չլքէ իր պաշտօնը, վարչակարգը հիմնականօրէն պիտի մնայ նոյնը.

    սակայն, եթէ նշոյլ մը ուղեղ ունի այս Նիկոլ կոչեցեալը, նա կարող է վաղը նշանակալից բաներ ձեռք բերել… եթէ ոչ, յաջորդող օրերուն իշխանութիւնը վերջ պիտի դնէ այս իրարանցումին, եւ այս ամէնը, այս անգամ եւս, պարապ տեղ կատարուած պիտի ըլլայ. նոյնիսկ ի նպաստ վարչակարգին պիտի ըլլայ.

    ասոր նախադէպը եղածին պէս տեսել ենք, Րաֆֆի Յովհաննիսեանի առաջնորդած նոյնանման ցոյցերու պարագային.եթէ Րաֆֆին այս առիթով, մի բան բանակցեր, փոխանակ «ամէ՛ն բան, կամ ոչի՛նչ»ի ամուլ եւ անել կեցուածքով սահմանափակէր իր սկսած շարժումը, այսօր նա դեռ քաղաքական գոյութիւն կ’ունենար, եւ կրնար օգտակար ըլլալ երկրին ու ազգին, փոխանակ անհետանալու.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30